▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենայն հավանականությամբ` իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ամենայն հավանականությամբ` իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, չեն գիտակցում, թե դեպքերի ինչ զարգացումներ կարող են լինել․․․

Պարզ է, որ նրանք ադրբեջանի արդեն հետապրիլյան հզորությունը կամ հնարավորությունները գնահատում են ապրիլյան կարճատև պատերազմի չափանիշներով՝ անտեսելով այն փաստը, որ այս անգամ նրանք՝ ադրբեջանցիները, ունեն հարձակողական պատերազմի լուրջ փորձ, նրանք զինավարժություններ են անցկացնում, ստուգելով, փորձարկելով ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված նոր զենքերը, որոնք ավելի հզոր ու ավելի ճշգրիտ լինելուց բացի, նաև ավելի փորձառու և հմուտ ձեռքերում են․․․

Մեղմ ասած՝ իր պարտավորությունները գիտակցող, ինքն իրեն, իր հայրենիքը սիրող ու հարգող ցանկացած կառավարություն թույլ չէր տա, որ իր սահմաններին մոտ իր պետության հանդեպ բացահայտորեն թշնամաբար տրամադրված հարևան պետությունն այդքան զենքեր ու զորքեր կուտակեր, զինավարժություններ անցկացներ, շարունակ տեղաշարժեր զենքերն ու տարբեր զինատեսակները․․․ և կանխարգելիչ գործողություններ կիրականացներ մշտական պատերազմի սպառնալիք հանդիսացող պետության դեմ՝ կանխելով և ավերիչ պատերազմը, և նոր զոհերը․․․

Թեև իշխանությունների անտարբերությունը երկրի և ժողովրդի նկատմամբ արդեն դրսևորվել է բացահայտորեն, երբ նրանք հայտարարել են, որ ռազմավարական նշանակություն չունեն հարևանի կողմից պատերազմական գործողությունների միջոցով խլված հայրենիքի մի մասը․․․ Նման գործելակերպը ավելին է, քան անհեթեթությունը, իսկ դրա պատճառը այն գիտակցությունն է , որ իրենք, այսինքն՝ իշխանությունները, անպատիժ են․․․ Իշխանությունների համար ռազմավարական նշանակություն ունի կեղծ խաղաղությունը, որը նրանց հնարավորթյուն է տալիս զբաղվել իրենց հիմնական՝ «ռեստորանային»  գործերով․․․

Արմեն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more