«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը Բարսեղ Աթանյանն է՝ Էջմիածնից . նա գերազանցել է եզրափակից հասած մյուս մասնակիցներին, որոնց անունները լավ են հիշում 2015-ի ամենակարևոր հեռուստանախագծի հավատարիմ հեռուստադիտողները:
1. Գևորգ Հարությունյան ք.Երևան
2. Ռուբեն Բադալյան ք. Երևան
3. Թագուհի Գրիգորյան ք. Երևան
4. Վահե Դաբաղյան ք. Գավառ
5. Տիգրան Ղլեջյան ք. Չարենցավան
6. Եգոր Վարդանյան ք. Երևան
7. Արևիկ Չոբանյան Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ
8. Հովսեփ Հովսեփյան ք. Չարենցավան
9. Շանթ Սարգսյան ք. Վաղարշապատ
10.Վիկտորիա Մուրադյան ք. Երևան
11.Տիգրան Հակոբյան ք.Հրազդան
Նախագիծը չի սահմանափակվի միայն առաջին եթերաշրջանով և արդեն սկսվել է երկրորդ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները: «Ամենախելացին»-նոր եթերաշրջանը եթերում կլինի նոր ուսումնական տարուն զուգահեռ :
Ինչպես և առաջին եթերաշրջանում՝ երկրորդի ժամանակ էլ նախագծի ընթացքում հաղորդման կողքին են լինելու Կրթության գիտության նախարարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: