Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գժանոցում էլի բաց դռների օր է եղել․․․․․
Իսկ տեսնես նիկոլի գիտի՞ դրա մասին, որովհետև օրինակ իր նախարարի համար Նժդեհը ֆաշիստ է, փաստորեն նիկոլն էլ է ֆաշիստ․․․․ Իսկ ամենավտանգավոր ու գարշելի բանը ամոթը կորցրած մարդն է, որից հետո դրան էլ մարդ ասել հնարավոր չի»։
Տիգրան Քոչարյանն էլ գրել է․ «Վիգեն Ավետիսը համարում ա, որ Սյունիքը փրկել ա փաշինյանը ու ինքը երկրորդ Նժդեհն ա։
Լևոն Շիրինյանը համարում ա, որ Սյունիքը փրկել ա մի ամերիկուհի, որը քնել ա Սյունիքում։
Քանի որ երկուսն էլ ՀԺին են հարցազրույց տվել,կարո՞ղ եմ այստեղից եզրակացնել, որ նիկոլ փաշինյանը Սյունիքում քնող ամերիկուհին ա»։
Նույն թեմայի մասին էլ Մանուել Մանուկյանը հետևյալ գրառումն է կատարել․ «Չգիտեմ լացեմ թե ծիծաղեմ։ Նիկոլ և Նժդեհ ։ Այն նիկոլը որի ԿԳՄՍ նախարարը Նժդեհին ֆաշիստ է համարում , այն նիկոլը որը մի ողջ Արցախ է հանձնել թշնամուն, այն նիկոլը որը Ալիևի պահանջով Սահմանադրություն է փոխում, այն նիկոլը որը Հայ Ազգին քարոզում է մոռանալ Մասիս սարը, Արևմտյան Հայաստանը , այն նիկոլը որը Սյունիքում միջանցք է տրամադրում թշնամուն, որ վաղը լավ հզորանա և լավ ցեղասպանի հային , այն նիկոլը որը ուրացավ Ցեղասպանությունը և այլն... Այս նիկոլին համեմատել Նժդեհի հետ, անգամ ամենաոչխար և անբարոյական մարդը իրեն դա թույլ չպիտի տար։ Ինչ կարգի ցինիկ և ստոր մարդկանց են պեղում ու գտնում , խոսացնում և հանրային կարծիք դարձնում։ Քաջ Նազարի համարձակությունը ունեցող նիկոլին համեմատել Նժդեհի հետ և հրապարակում է նիկոլի Ժամանակ օրաթերթը։ Ողբալու էլ չի , ավելի ծանր է քան ողբալը»։
Դիտեք նաև՝