▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին. Սուրեն Սարգսյան

Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:

Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ՝ ինչու.
     1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Քալիֆորնիայում: Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:


     2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների, այդ թվում՝ Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
     3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:
     4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց, վստահեցնում եմ, Արցախի օգնության էֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
     5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
     6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:

Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more