▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենաեվրոպական» քաղաք Գյումրին

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին, Եվրոպական միության պատվիրակության այլ անդամների: Քաղաքապետը Գյումրիում իրականացված ծրագրերի մասին է խոսել: Նշել, որ ուրախ կլինեն, եթե Եվրոպական միությունն աջակցի բնակարանաշինության ոլորտի խնդիրները լուծելու հարցում: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրին «ամենաեվրոպական» քաղաք է անվանել: Այն միակ քաղաքն է, որն ունի Եվրոպայի հրապարակ: Հաջորդ շաբաթ քննարկումներ են անցկացվելու:

Եվրոպական միությունը պատրաստվում է Գյումրու ՏՏ ոլորտին աջակցել: Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ներկայացրել է հայ-լիտվական հարաբերությունների վերջին զարգացումները: 2015 թվականի նոյեմբերին ստեղծվել է առաջին միջպետական հանձնաժողովը, որում ներկայացված են անդամներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Լիտվայից:

Համաձայնագիրը ստորագրվել է Վիլնյուսում: Փաստաթղթի հիման վրա ստեղծվել են Հայաստանի և Լիտվայի համագործակցության 14 կենտրոն. մասնավորապես` զբոսաշրջության, գյուղատնտեսության, առևտրի, զբաղվածության և այլ ոլորտներում: Դեսպան Պյոտր Սվիտալսկին հավելել է, որ թեև Շիրակը Հայաստանի Սիբիրն է համարվում, այնուամենայնիվ, մարզը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը նշել է, որ քաղաքապետի թույլտվությամբ մեծ սիրով նաև Գյումրու դեսպանը կլինի:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more