▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ արյուն է թափվելու Թուրքիայում... շատ արյուն

Հիմա արդեն պարզ է, որ ռազմական հեղափոխությունը Թուրքիայում ունի և՛ կողմնակիցներ, և՛ ընդդիմացողներ։ Երկուսի թիվն էլ մեծ է ու, դատելով նրանց տրամադրություններից, չափազանց խիստ են տրամադրված միմյանց հանդեպ։ Վստահ եմ, որ այս իրավիճակից շուտով կօգտվեն նաև Թուրքիայում բնակվող քրդերը։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ արյուն է թափվելու Թուրքիայում։ Շատ արյուն։ Արագ հեղափոխություն երևի չստացվի։

 

 

Փաստորեն Թուրքիայում ավելի հետաքրքիր կինո է, քան կարելի էր պատկերացնել առաջին հայացքից։ Բանակն է կիսվել երկու մասի ու իրար վրա են կրակում։ Արդեն խոցված ուղղաթիռ կա, ահագին սպանված քաղաքացիներ, ոստիկաններ և այլն։ Ուժի դեմ ուժ, բռնության դեմ՝ բռնություն։ Անվերահսկելի իրավիճակ է այնտեղ և ուրեմն Հայաստանն էլ պետք է անվտանգության համապատասխան միջոցներ ընդունի։ Օրինակ, սկզբի համար կարելի է սահմանափակել մեր քաղաացիների ելքը դեպի Թուրքիա, կամ այդ պետության տարածքը շրջանցող օդային ուղիներ որոնել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more