▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն 3-րդ քաղաքացին Փաշինյանին համարում է դավաճան». Հայկ Մամիջանյան

«Մնացել էր՝ ինքը որոշեր՝ ով պառլամենտում պիտի հայտնվի, ով՝ ոչ»,- անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «ՀՀ քաղաքացիների 30 և ավելի տոկոսը, այսինքն՝ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ վարչապետը երեկ ասել էր հետևյալը. «Քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են, որ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին: Երբեմն քաղաքացիներն ասում են` մեկ-մեկ ընենց տպավորություն ա, որ շատ հարմար ա այդ իրադրությունը ձեզ համար, որովհետև իրական խնդիրների լուծումները չեք քննարկում, խուսափում եք: Այս թնջուկը պետք է լուծվի: Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում, քանի դեռ եղան, այդ խոսակցությունը շարունակվելու է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more