▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջովին այրված ավտոմեքենայում Աստվածաշունչը անվնաս է մնացել

protestant.am-ը գրում է. Christian Post-ի համաձայն ԱՄՆ-ում վթարի հետևանքով ամբողջովին այրված ավտոմեքենայից դուրս են բերել բոլորովին չվնասված Աստվածաշունչ:

Մեմֆիս քաղաքի խճուղում ջիպը բախվել էր ճանապարհի հարևանությամբ գտնվող սյանը և հրդեհվել էր: Բարեբախտաբար խճուղիով անցնող մեքենաների վարորդները օգնության էին շտապել և մեքենայից կարողացել էին դուրս բերել վարորդին, որից հետո մեքենան պայթել էր և ամբողջովին այրվել:

Այդ ժամանակ մի քանի մարդ, ովքեր ուղղակիորեն չէին մասնակցել վարորդին փրկելուն, կանգնած էին հարևանությամբ և ինչպես հետո պարզվել էր աղոթում էին: Ականատեսներից մեկը վարորդին փրկելու ամբողջ գործընթացը նկարահանել էր և հետո տեղադրել Facebook-ում: Այդ տեսաերիզում պարզորեն լսվում է աղոթողների ձայնը: Վթարի վայրում ներկաները ապշել էին, երբ փրկարարները մեքենայի մնացորդներից դուրս էին բերել բոլորովին չվնասված Աստվածաշունչը:

Վթարի ժամանակ գիրքը դրված էր եղել վարորդի կողքին գտնվող նստատեղի վրա: Վարորդին տեղափոխել էին  հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուր՝ protestant.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more