▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ ամառ Լուսավորի և «Լույս»-ի անդամները «քչփորում» էին աղբամաները. Գևորգ Պապոյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:  Ելույթի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն  առաջարկել է դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած  նախագծին։

«Այս օրենքը նրա մասին է, որ ամբողջ ամառ «Լուսավոր Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները Երևանի աղբամանների շուրջ սելֆիներ էին անում, «քչփորում» էին Երևանի աղբամաները, հետո առաջ բերեցին «ԿամԱԶ-ների» պատմությունը, վերջնարդյունքում որևէ բան չբացահայտվեց, որևէ արտառոց բան տեղի չունեցավ, պիտի մի բան անեին, բերել են այս օրենքի նախագիծը»,- նշել է նա: 

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more