▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամառը, սիրային հարաբերություններն ու վարակները

«Ամառային ժամանակահատվածը որոշակի ռիսկային գործոններ է պարունակում՝ մի շարք տեսանկյուններից: Առաջին հերթին ինտեսիվանում է ներգնա և արտագնա տուրիզմը, կա ռիսկային գործոն՝ նոր ծանոթությունների, սիրային կապերի ստեղծման ու անպաշտպան սիրային հարաբերությունների առումով: Մեծ դեր է խաղում նաև զուգընկերների փոփոխությունը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը՝ հավելելով.

«Ամառային շրջանը ռիսկային է նաև մրսածությունների առումով, քանի որ խրոնիկական հիվանդությունները գլուխ են բարձրացնում:

Այս ժամանակահատվածում հաճախ ենք հանդիպում միզուղիների խրոնիկական բորոբքումների, միզաքարային հիվանդությունների սրացման և այլն:

Բնորոշ են նաև վիրուսային որոշակի հիվանդությունների՝ հերպեսների ակտիվացումը, որը նույնպես պայմանավորված է իմուն համակարգի ընկճմամբ»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more