▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա «նվեր» ադրբեջանցիներին Իլհամ Ալիևից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ամանորին ընդառաջ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը նվեր մատուցեց սեփական ժողովրդին...Ադրբեջանի Կենտրոնական Բանկը որոշել է էլ չպաշտպանել ալամ աշխարհի ամենակարևոր դրամական միջոցը՝ մանաթն արժեզրկումից...

Առավոտյան երկրի գլխավոր ֆինանսական հաստատությունը հայտարարեց, որ մանաթը անցնում է «լողացող»  փոխարժեքի, որը պետք է բացահայտի նրա իրական արժեքը...Այս գործին միացան նաև ալիևյան տնտեսագետները, որոնք արդեն հասկացնում են ազերի հասարակությանը, որ մեկ դոլլարն այսուհետ կարժենա 3-5 մանաթ,այն դեպքում,երբ հիմա մեկ դոլլարի դիմաց ազերին վճարում էր 1-1,05 մանաթ...Այս պահի դրությամբ մանաթը դոլլարի նկատմամբ արժեզրկվել է 48%-ով...

Ինչպես հաղորդում են ազերիական ԶԼՄ-ները Բաքվում փակվել են էլեկտրատեխնիկա վաճառող խանութները,իսկ մթերային խանութներում դադարեցվել են արտերկրից՝ հիմնականում ՌԴ-ից,Ուկրաինայից և Լիտվայից ներկրած սննդամթերքի վաճառքը...Ազերիական մի քանի ԶԼՄ-ներ էլ հաղորդում են,որ Բաքվում և երկրի այլ քաղաքներում շատ խանութներ առավոտվանից չեն էլ բացվել...Ժողովուրդը խուճապի մեջ է...

Հ.Գ.Հիշեցնեմ, որ փետրվարին Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ մանաթն արժեզրկվեց 34%-ով...Ըստ անկախ տնտեսագետների ադրբեջանական մանաթն աշխարհի առաջին արժությն է,որը մեկ տարվա մեջ արժեզրկվել է արդեն 98%-ով...Ու սա ընդամենը պաշտոնական տվյալներն են...

Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը Բեռնից վերադառնալով նախաամանորյա նվեր մատուցեց ազերևիներին՝ գրպանելով նրանց աշխատած վերջին գրոշները...Իսկ Նոր տարուց հետո նվերի մատուցման գործընթացը շարունակվելու է՝ մանաթը «նիհարելու» ևս է մի քանի անգամ, քան այսօր...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more