Life.panorama.am-ը գրում է. «Նանե» հեռուստածրագրի հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը բազմիցս է հմուտ խոհրարների օգնությամբ համեղ և յուրօրինակ ուտեստներ առաջարկել հեռուստադիտողին: Այս անգամ հաղորդավարուհին առաջարկել է ամանորյա տոնական սեղանի համար հետաքրքիր ուտեստ, որը կոչվում է «Ամանորյա ռուլետ՝ մսով և պիստակով»:
Բաղադրիչներն են՝
- Տավարի աղացած միս (300 գրամ)
- Խոզի ապխտած միս (300 գրամ)
- Հավի փափկամիս (360 գրամ՝ 2 հատ)
- Մաղադանոս (30 գրամ)
- Սխտոր (5 գլուխ)
- Պիստակ (40 գրամ)
- Ձիթապտղի յուղ (50 գրամ)
- Կոճապղպեղ (5 գրամ)
- Աղ, պղպեղ
Սոուսի համար՝
- Կարմիր գինի (100 գրամ)
- Շաքարավազ (40 գրամ)
- Պատրաստման եղանակը՝
Տավարի միսը աղալ, ավելացնել պիստակ, մանրացված սխտոր եւ կոճապղպեղ ու կտրատված մաղադանոս: Սեղանին փռել ստվարաթուղթը, ապա խոզի ապխտած միսը դասավորել ստվարաթղթի վրա: Առանձին տախտակի վրա դնել հավի ծեծած փափկամիսը, իսկ վրան լցնել տավարի աղացած միսը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում