▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևյան ԶԼՄ-ները մի քանի շաբաթ անց նոր են լուսաբանում զինվորի մահը

Այն բանից հետո,երբ Ադրբեջանում օրենքով արգելվեց ԶԼՄ-ներին լուսաբանել բանակին վերաբերող որևէ իրադարձություն,Իլհամ Ալիևի վարչակարգը լրիվ լկտիացավ...Իշխանությունների համար ավելի հեշտացավ պարտակել տեղեկությունները բանակում զոհերի և հանցագործությունների մասին...Գործը հասավ նրան,որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան կարճատև պատերազմից հետո էլ,չնայած այն բանին,որ ընդդիմադիր Meydan Tv-ին հրապարակեց հարյուրից ավել սատկած ասկյարի լուսանկար,Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել,որ զոհվածների թիվը չի գերազանցում երեք տասնյակը...Հունիսի վերջին նույն Meydan Tv-ին տեղեկացրեց,որ տաս օրվա մեջ ադրբեջանական բանակում զոհվել է վեց ասկյար՝հրապարակելով նրանց տվյալները...Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն լռում էր...Զարմանալի է,որ ալիևյան ԶԼՄ-ները այսօր անդրադարձել են ասկյար Էլբրուս Նաջաֆովի մահվանը... Meydan Tv-ին իր ընթերցողներին այդ մասին տեղեկացրել էր դեռ հունիսի 27-ին,երբ խմբագրություն էին դիմել Էլբրուսի հարազատները և դժգոհել,որ ՊՆ-ի պատասխանատուները ասել են,որ Նաջաֆովը ինքնասպան է եղել,որի վերաբերյալ նրանք շատ խիստ կասկածում են...Այսինքն,զինվորն ավելի վաղ է մահացել,քան այդ մասին լուրը տարածել էր Meydan Tv-ին...Ու հիմա, Meydan Tv-ից 12 օր անց ադրբեջանական ԶԼՄ- ները նոր անդրադառնում են շարքային Նաջաֆովի մահվանը...
Ինչպես ասում են՝"Լավ է ուշ,քան երբեք"...Նաջաֆովի "բախտը" բերեց,որ գոնե իր մասին խոսեցին...Ալլահի մոտ հայտնվածն մյուս հինգ ասկյարների մասի լռում են և՛ՊՆ-ի ներկայացուցիչները,և՛ ալիևյալ լրատվամիջոցները...
Երբ Իլհամ Ալիևը ցանկանում է, այդ ժամանակ էլ բացում է իր դիակներով լի սառնարանի դուռը...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more