«Վստահ եմ՝ կալանավորումը քաղաքական երկու պատճառ է ունեցել, նախ՝ փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը ու երկրորդ, Ալիևը դեռ 2021-ին էր հետախուզում հայտարարել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ նրա ձեռքերը չեն հասել նրան, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում»,- այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլորով կանգնելու են արդարության համար, Կարապետյանի ու ՀԱԵ-ի թիկունքին։ *** «Մի՞թե կա ավելի ծանր տեսարան, քան տեսնել՝ ինչպես է հայ հոգևորականը շարականով փորձում պաշտպանել Մայր Աթոռը՝ զինված հայ ոստիկանից։ Մի՞թե կա ավելի ծանր տեսարան, քան տեսնել ՀՀ իշխանությունների կողմից հալածվող ու բանտախցում գտնվող ՀԱԵ սրբազաններին ու հայ ժողովրդի մեծանուն զավակին, մեծ բարերարին»,- իր ելույթում նշեց արցախցի Արեգա Հովսեփյանը, ով ևս մասնակցում է հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի հավաք-երթին։ Նրա խոսքով՝ նրանց այնտեղ գտնվելու պատճառը մեկն է՝ ամբողջ հոգով նվիրվել են հայրենիքին։ «Վախկո՛տ ես դու, փոքրիկ խմբակի ղեկավար։ Վախեցիր Աստծո պատժից։ Գնա եկեղեցի ու ներողություն խնդրիր, գուցե Աստծո տանը ներվես, բայց ասեմ՝ իմանաս, այստեղ մենք քեզ ներելու չունենք»,- հավելեց Հովսեփյանը։ *** |
«Ականատես ենք լինում իրավական տեռորի ու աբսուրդի»,- այսպես եկսեց ելույթը փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Մեջբերելով վերջինիս հայտնի հայտարարությունը՝ նշեց․ «Հարցացրույցի մեջ կոչ չկա, բայց ինչ է տեղի ունենում մեր իրականությունում։ Ժամեր անց մեղադրանք է առաջադրվում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար։ Ստացվում է՝ բոլորս երբ ասում ենք՝ եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելու․ բա սա աբսուրդ չի՞»։ |
«Ալիևն իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում»․ Աննա Գրիգորյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more
more

more

more

more