▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը։ Երևանում նրա փոխարքան լեգիտիմացնում է ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան» և կատարում է Արցախի ներկայացուցչությունը խուզարկելու Ալիևի հրամանը։
Հայաստանը պաշտոնապես կորցրել է անկախությունն ու ինքնիշխանությունը և դարձել Ադրբեջանին ենթակա տարածք։ Շուտով մենք կիմանանք նոր պայմանավորվածությունների մասին, որոնց համաձայն կսկսվի ադրբեջանցիների վերադարձը Սյունիքի, Վարդենիսի, Արարատի և այլ մարզերի գյուղեր։ Խոսքը տասնյակ գյուղերի մասին է, որոնք կազատվեն հայերից և կբնակեցվեն ադրբեջանցիներով։ Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ դրան, կձերբակալվեն Ալիևի հրամանով՝ նրա փոխարքայի և դիմակավորված անձանց կողմից։
Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որն ատում է սեփական ժողովրդին և վրեժ է լուծում նրանից իր կրած վիրավորանքների ու ձախողումների համար։ Պատմության մեջ չկա դավաճանության և սեփական ժողովրդի հանդեպ ատելության նման օրինակ, ինչպես որ չկա նման ձախողված ընդդիմության և այսքան անզոր, անտարբեր հասարակության օրինակ։
Ընդդիմությունը չի ցանկանում հետևություններ անել և փոխել իր ռազմավարությունն ու առաջնորդներին։
Հայաստանն արդեն կիսով չափ կլանված է իր հարևանի կողմից։ Ժողովուրդը գտնվում է ապատիայի, անզորության և անտարբերության մեջ։ Այս ռեժիմի քարոզիչները շարունակում են ժողովրդին պահել հիպնոսացված վիճակում և խոսել կեղծ խաղաղության մասին։
Մենք շարունակում ենք գլորվել անդունդը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more