▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի վեցնոցը Երևանի խան է նշանակվել ու անոնսել՝ տեղ արեք, թուրքերը պետք է գան»․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից: Արցախի հանձնումով խնդիրը չի լուծվել, Ալիևը հաղթել է վերջնականապես, որովհետև գոյություն չունի Հայաստանի Հանրապետություն: Ալիևը վերականգնել է Երևանի խանությունը, որտեղ ապրում էին հայերը և շիադավան թյուրք-մուսուլմանները, նույն ինքը՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիները:
Ամեն ինչ արված է, մնում է Երևանի խանության երբեմնի բնակիչ թուրքերը գան, և կգան՝ ավտոմեքենաներով, որովհետաև Ալիևի վեցնոցը Երևանի խան է նշանակվել ու արդեն իսկ անոնսել է, որ «նեղ արեք, տեղ արեք, թուրքերը պետք է գան»:
Հայաստանի Հանրապետությունում Արարատի խորհրդաբանություն կար, Երևանի խանությունում նման բան չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրվել չէր կարող, Երևանի խանությունում «դեռ պետք է հասկանալ՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ, և եթե, անգամ, եղել է, ապա ով է դա կազմակերպել»:
Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցուն պատերազմ չի հայտարարել երբեք, հակառակը՝ առանձնաշնորհյալ սահմանադրական կարգավիճակ է տվել: Երևանի խանությունում չի կարող Հայ Առաքելական Եկեղեցի լինել, որովհետև դա խանգարում է Իրեվանի ղազիաթի վերականգնմանը: Հայաստանի Հանրապետության ղեկավարները հերոսացրել են Հայրենիքի պաշտպաններին, Երևանի խանի հերոսը իր վրա կոշիկ մաքրող Բաքվի սուլթանն է ու շահագործվող հարկատուն, որի հարկերով մենթանոցի ժանդարմների լափը տեղն է պահում:
Հայաստանի Հանրապետության հպարտությունը թշնամուն խաղաղություն պարտադրող հաղթանակած բանակն էր, Երևանի խանության հպարտությունը Հայրենիքի մասը՝ հազարամյա եկեղեցիներով ու վանքերով, հազարամյա սերունդների արած-դրածով, հազարամյա գերեզմաններով թուրքին հանձնելն է, դրա դիմաց թուրքի տարածքով ցորեն ներկրելու գործողությունն է:
Իսկապես անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից. չկա Հայաստանի Հանրապետություն, կա Երևանի խանություն, որտեղ խանից դժգոհ ընդդիմադիրները պատրաստվում են Երևանի խանի հետ Երևանի խանի պաշտոնի համար ընտրության մասնակցել , և եթե գնդակահարության պատի տակ էլ կանգնացնես, Արցախից չեն խոսի, Արցախի վերադարձից չեն խոսի, բայց կխոսեն «զավոդ սարքելն է ճիշտ, թե դպրոց», «Զանգեզուրի կարիդորը Ամերիկան վերահսկի, թե Ռուսաստանը» և նման այլ հիմարագույն թեմաներից:
Չկա Հայաստանի Հանրապետություն, կա Երևանի խանություն ու հայերի թասիբ-նամուսի ճգնաժամ, խորը ճգնաժամ, համապարփակ ճգնաժամ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more