▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի տիկնիկ-իրավապաշտպանը սկսել է օգտվել նաև հայաստանյան ընդդիմադիրներից

Ինձ շատ է մտահոգում, որ հաքին.ազ-ը վերջերս ուշադրության կենտրոնում է պահում մեր ընդդիմադիրներին ու ակտիվիստներին` նրանց մտահոգությունները բարձրաձայնելու ու տարալելու հարթակ ձևանակով ... 
Հարցը բացարձակ ադրբեջանական կայք լինեկու մեջ չէ, այլ դրա խմբագիր Ֆաթուլաևի` իրավապաշտպան դաշտը Ալիևի փողերով նրա համար խաղալիք դարձրած ֆիգուրի մեջ...
Եթե չգիտեք, թե ով է Էյնուլա Ֆաթուլաևը և ինչ ակտիվիստական գրանտային կեղտոտ ծրագրեր է իրականացնում, ապա փորձեմ հակիրճ պատմել...
Նախկին քաղբանտարկյալ Ֆաթուլաևը Ստրասբուրգում հիմնադրել է իրավապաշտպան կազմակերպություն, որի իրական նպատակն է բողոքի ակցիաներ կազմայերպել այն երկրներում, որոնք համարձակվում են կոխել Ալիևի ոտքը: Այսինքն, Ալիևի ծառա Էյնուլան, ֆինանսավորվելով անմիջապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, տարբեր եվրոպական երկրներում (այո, հենց Եվրոպա) ջուր է պղտորում, ոտքի հանում բողոքավորներին, հետո այդ ամենը կազմակերպության զեկույցի տեսքով հայտնվում է նաև հաքին.ազ-ում: Իմաստը? "Եվրոպա, հապա քո խախտումները նայի, նախքան Ալիևին քննադատելը": Իր կազմակերպության մյուս համահիմնադիրն էլ, ի դեպ, թուրք է: 
Այսինքն գործ ունենք կեղտոտ գրանտային խաղի հետ, որը անպատվություն է իսկական իրավապաշտպանությանը:
Ի դեպ, շատ հաճախ բրիտանսյան կամ այլ երկրների գրանտերի տակ հենց թուրքական և ադրբեջանական փողերն են... 
Այնպես որ, Ալիևի տիկնիկ-իրավապաշտպանը տիրոջից ստացած փողերն արդարացնելու համար սկսել է օգտվել նաև հայաստանյան ընդդիմադիրներից:

Իզաբելլա Աբգարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more