▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մերկելը հնչեցրել է երկու վտանգավոր հայտարարություն Հայաստանի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մերկելը հնչեցրել է երկու վտանգավոր հայտարարություն Հայաստանի համար

Նախ նա ասել է, որ հայ-թուրքական լարվածությունը կթեթևանա, եթե արցախյան հիմնախնդիրը լուծվի։ Իհարկե, սա տիպիկ թուրքական պետական դիրքորոշում է՝ հայ-թուրքական հարաբերություններն արցախյան հիմնախնդրի լուծման պրիզմայից դիտարկելը, որն իր մեջ մշտապես պանթուրքիստական հստակ ուղերձ է պարունակել, և երրորդ երկրի համար հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեկ այլ երկրի՝ այս դեպքում Ադրբեջանի հետ Հայաստանի կոնֆլիկտի լուծման հետ պայմանավորելը առնվազն պրոադրբեջանական դիրքորոշում է հակակամարտության մեջ։ Այսինքն` տարածքներ զիջեք, որ Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ հարաբերությունները կարգավորվեն և տարածաշրջանային լարվածությունը թուլանա։ 

Մյուս հայտարարությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին էր։ Մի երկրի կանցլերը, որի խորհրդարանն արդեն ճանաչել և դատապարտել է պատմական իրողությունները, առաջարկում է հետ քայլ անել, դարձյալ հանձնաժող ստեղծել պատմաբաններից հասկանալու համար՝ եղել է ցեղասպանություն, թե՝ ոչ, կամ արդյոք եղածը ցեղասպանություն էր, թե ոչ։ Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը թուրքական ժխտողական քաղաքականության մի բաղադրիչն է, որը հարցը քաղաքական-իրավական բնույթից զրկելու նպատակ ունի, իսկ եթե Մերկելը կրկնում է այս նույն անհիմն թուրքական թեզը, որը միանշանակ անում է հասկանալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խոչընդոտելու և քաղաքական և միջազգային իրավունքի հարթակից անկարևոր՝ հարթակներ տեղափոխելու փորձ է։

Կարեն Համբարձումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more