▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի անձնական վրեժխնդրությունն է». Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Բաքվում ընթացող Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը:

Արդյոք Ռուսաստանը հնարավորություն ունի ինչ-որ կերպ օգնել այդ մարդկանց. պատգամավորն ասել է, որ Ալիևի համար դա անձնական վրեժխնդրության գործողություն է։

«Ես միշտ պահանջել եմ դա և սպասել եմ դրան։ Ես հիմա չեմ կարող միանշանակ պնդել, որ նման փորձեր չեն եղել։ Դրանք հրապարակային չէին և գուցե չպետք է հրապարակային լինեին: Իմ տեղեկություններով՝ դրանք իրականացվել են, բայց կամ բավականաչափ համառ չեն եղել, կամ պարզապես նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, չի լսել, չի ցանկացել լսել։ Ադրբեջանի նախագահին բնորոշ է անձնական ընկալումը։ Նա վրեժ է լուծում: Դա անձնական վրեժխնդրության գործողություն է: Հակառակ դեպքում, եթե մտածում եք ապագայի մասին, ինչո՞ւ եք Ստեփանակերտ այցելելիս քայլում Լեռնային Ղարաբաղի դրոշների վրայով։ Ինչո՞ւ եք ինչ-որ բան քանդում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more