▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի ամենալկտի ստերի շարքից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որը ամբողջությամբ համեմված է կեղծիքով և փաստերի աղավաղմամբ:
Ալիևը իր ելույթում առանձին տեղ էր հատկացրել նրան, որ ցույց տա, թե իրենք ինչքան քաղաքակիրթ և մշակութային մեծ ներուժ ունեցող ազգ են, իսկ հայերը մշակութային հուշարձաններ ոչնչացնող:
Այս նախադասությունը միայն կարդալով՝ մարդու մոտ ծիծաղ է առաջանում և հարց ծագում ինչպե՞ս է իրեն թույլ տալիս այդ քոչվոր ցեղի հովիվը նման ամբիոնից այդպիսի հայտարարություններ անել ամենահին քաղաքակրթություններից մեկի բնօրրան համարվող Հայաստանի հասցեին: Ախր ամբողջ աշխարհը գիտե հայի մշակութաստեղծ և մշակութապաշտ կերպարի մասին, ինչպես ես դու քեզ թույլ տալիս այդ ամբիոնից նման բարբաջանքներ հնչեցնել, թե կարծում ես, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը քեզ համար «Յենի Ազերբայջանի» Լենքորանի տարածքային շտաբն է:
Մնում է միայն կարծել, որ Ալիև կրտսերը ցանկանում է դերերը խառնել, և Ադրբեջանի փոխարեն Հայաստան ներկայացրել:
Ստորև փորձեմ ներկայացնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային հուշարձանների շատ համեստ ցանկը (հակառակ պարագայում անհնար է այդ ամբողջ ցանկը ներկայացնել).
• Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքու) – հիմնադրվել է 1799 թ., քանդվել է
• Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու) – 1900 թ., հետաքրքրական է, որ Եկեղեցու ճարտարապետը Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է: 1930 թ-ին պայթեցվել է Ադրբեջանի կողմից:
• Դաշկեսանում և հարակից շրջաններում վերացվել է մեկ տասնյակից ավելի եկեղցիներ
• Գանձակում ոչնչացվել է 3 եկեղեցի
• Նախիջեւանի տարածքում մոտ 27, 000 հայկական պատմական հուշարձաններ էին գտնվում (եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր եւ այլն), որոնց մեծամասնությունը փաստագրված էր: Դրանք այսօր չկան: Բոլորիս հիշողություններում հատկապես թարմ է Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացում ադրբեջանցիների կողմից:
Ամենալկտի կերպով Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նաև նշեց, որ Բաքվի կենտրոնում պահպանվում է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին: Այո, այդ Եկեղեցին կա, բայց բոլորի համար էլ պարզ է, որ տասնյակ հազարավոր հայկական հուշարձաններից, եթե մնում է մեկը, կամ երկուսը, ուրեմն դրանք պահպանվել են զուտ գովազդի համար, որպեսզի ցույց տրվի, թե նրանք ինչքան հանդուրժող են:
Կարելի է վստահորեն ասել, որ Ադրբեջանը լիովին յուրացրել է իր մեծ եղբոր վանդալային գործելաոճը, որը նույնպես 100 տարի առաջ ոչնչացրեց 200.000 հայկական հուշարձան Արևմտյան Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more