▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը պատահաբար չի նշանակել Ջեյհուն Բայրամովին ԱԳ նախարար. նա հայատյացության մեծ փորձ ունի

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:

«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:

Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը և փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով:

Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, և նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է և դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:

Այսպիսով, Ալիևը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ և փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more