▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը, միանշանակ, բլեֆ է անում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իր խոսքով և գործողություններով Ալիևն անընդհատ փորձում է ցույց տալ, թե հայկական պետությունների դեմ գործելու «դոբրո» ունի ինչ֊-որ երրորդ՝ ուժեղ պետության կողմից։ Բնականաբար, Թուրքիային է ակնարկում։ Բայց սա բլեֆ է։ Ընդ որում, միայն հայկական կողմին խաբելուն ուղղված բլեֆ։ Ոչ մի բան էլ չունի։ Ոչ մի աջակցություն, անգամ ոչ մի խոստում աջակցության։

Բնական է, Դավութօղլուի ադրբեջանյան այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է նրան միջև։ Չէր կարող չքննարկվել։ Բայց դե կայացված որոշումն էլ, կրկին բնականորեն, չէր կարող այլ լինել, քան պատերազմից և բանակցություններից խուսափելու մարտավարության շարունակությունը։

Թուրքիան չէր կարող Ալիևին որևէ երաշխիքներ տալ պատերազմի արդյունքների մասին։ Թուրքիան ինքը չէր ուզի հիմա այդպիսի պատերազմ, որովհետև լավ է հասկանում, որ դրանգլոբալ հետևանքը Հարավային Կովկասն ամբողջությամբ սկուտեղի վրա Ռուսաստանին մատուցելը կլինի։ Այնպես որ, Ալիև, միանշանակ, բլեֆ է անում և սա պետք է հստակ իմանալ։

 Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more