▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը հերթական անգամ ապացուցեց, որ թքած ունի իր «ազգային հերոսների» վրա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

...Какая страна и нация, такие и герои....

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ապացուցեց, որ թքած ունի ոչ միայն սեփական ժողովրդի, այլ նաև այդ կեղծ երկրի «ազգային հերոսների» վրա։

Ըստ Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի հեքիաթների ՝ այդ «երկրի» զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներ, մայոր Սամիդ Գյուլաղա օղլը Իմանովն ու փոխգնդապետ Մուրադ Թելման օղլու Միրզայեվը, ապրիլյան մարտերի ժամանակ, մեր բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի 50 տոկոսի ոչնչացման և այլ « քաջությունների » համար հետմահու «արժանացել են» « ազգային հերոս» կոչմանը, սակայն չգիտես ինչու՝ Իլհամը չբարեհաճեց պետական բարձրագույն պարգևները անձամբ հանձնել «զոհված հերոսների» հարազատներին և նրա փոխարեն այդ մեդալները ՝ այն էլ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ, հարազատներին հանձնեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ։

Եթե այդ «երկրի» զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը արհամարում է էլիտար « ազգային հերոսների» հարազատներին, ապա կարելի է ենթադրել, որ մնացած « շարքային շահիդների» հարազատներին մեդալներն ու շքանշանները պաշտպանության նախարարության կողմից ուղարկվում են по пути ՝ կամ չեն էլ ուղարկում ....

Արցախի պետական սահմանը պաշտպանելիս բացառիկ խիզախություն և քաջություն ցուցաբերած մեր զինծառայողների մի մասը (..շարքայիններ,սերժանտներ,գնդապետներ..) ՝ Հայաստանի ու Արցախի Նախագահների կողմից պարգևատրվել են մարտական հենակետերից մեկում, իսկ հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի «Ոսկե արծիվ» շքանշանը , Բակո Սահակյանը հերոսի հորն է հանձնել Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ...

 

 

 

Ալեն Ղուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more