Ադրբեջանական կլան.
Ադրբեջանի նախագահ Ալիևը համոզել է սեփական ժողովրդին , որ նրանք տարածքներ են գրավել ու արդեն ապրում են Արցախում: Ես չեմ ցանկանում անդրադառնալ այն բոլոր մտքի տիտան ազերների խոսակցությանը, որոնք աջ ու ձախ համոզում են բոլորին , որ արդեն Արցախում են ՝ այսօր մեկը նույնիսկ ինձ էր նման մի բան փորձում համոզել:
Շարքային ադրբեջանի քաղաքացին կտրված է իրականությունից, չի հասկանում ինչ է կատարվում , նրա գիտակցության մեջ մտած է , որ ադրբեջանական բանակը շատ հզոր է ու արդեն գրավում է Արցախը: Բայց ի՞նչ հզորության մասին է խոսքը, ի՞նչպես կարող է մի բանակ , որտեղ կռվում են ահաբեկիչներ ու այլ երկրից ժամանած վարձկան զորքեր, լինի հզոր: Վարձկանները չեն իմանում հանուն ինչի են կռվում : Նրանց նպատակը փողն է, իսկ մարդ եթե իր առաջ դրած հանձնարարությունը կատարում է հանուն փողի , վաղը կարող է հանուն փողի պտտվի ներկայիս փող տվողի դեմ:
Մենք կռվում ենք մեր հողի համար: Մենք չենք կռվում ֆոտոշոպով տարածքներ գրավելու համար: Մենք չենք կռվում ցուցանակների համար: Հողի համար կռվողը տարբերվում է ցուցանակի համար կռվողից: Բաքվում կարող են ցուցանակ տնկել ու հույս տալ իրենց , որ գրավել են այդ տարածքները , իսկ մենք թքած ունենք ցուցանակների վրա:
Ադրբեջանցի բնակչությունը չի կռվում , հասկանում է որ այդ ամենը անիմաստ է: Այդ է պատճառը, որ թշնամին չի կարողանում կատարել իր առաջ դրված խնդիրը: Վարձկան զորքերը չեն կարող հաղթանակ տանել