▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը, կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց․ շվեդ պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները։ 

Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշման մասին։

Շվեդ պատգամավորը ցավով է արձանագրել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանություն կիրառել Հայաստանի նկատմամբ։ 

«Կարծում եմ՝ սա (խմբ․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը) շատ դրական է։ Ցավալիորեն, Բաքուն կրկին ու կրկին շատ ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում Երևանի դեմ։ Ալիևը (խմբ․ Ադրբեջանի նախագահ), կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց։ Հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա»,-շեշտել է շվեդ պատգամավորը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more