▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիև. պարտված երկրի նախագահը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իլհամ Ալիև: Մարդ, որը ժառանգություն ստացավ նավթի մեջ թաթախված ոսկեզոծ գահը, բայց տարիների ընթացքում չկարողացավ ոչ միայն պահպանել հոր ժառանգությունը, այլ վերջնականապես հեղնիակազրկեց սեփական երկիրն ու ժողովրդին: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ապրում են 8.1 մլն ադրբեջանցի, բայց նրանց բանակում շարունակում են կռվել թուրքերն ու ահաբեկչական խմբավորումները:

Երկրի նախագահը հայտարարություններ է տարածում, որ 4 վարկյանում կարող է գրավել Հայաստանը և վերադարձնել Արցախը: Մեկը չկա նրան հուշի, որ՝ Ալիև, Արցախը դու արդեն վերադարձրել ես, հիմա ժամանակն է Նախիջևանը վերադարձնես: Ու խաղաղ պայմաններով, թե չէ լավ տեղյակ ես Նախիջևանի աշխարհագրական դիրքի մասին ու կրակոցների դեպքում հաստատ գիտես ինչ տեղի կունենա: 

Ալիևը հույսը դրել է նավթոտ դոլլարների վրա, դրանցով է զորք հավաքում, դրանցով է միջազգային հարթակներում հարցեր լուծում, բայց այդ փողը հավերժ չէ ու մի օր մնալու է կոտրած տաշտակի առաջ: Ադրբեջանի ժողովուրդը չի ցանկանում կռվել, չի ցանկանում ու չի հավատում, որ կարող է պատերազմել՝ վախենում է:

Ահաբեկիչները ինչքա՞ն կարող են կռվել, ոչ ոք չգիտի, ահաբեկիչների զենքը մի օր էլ կարող է հետ կրակել: Ամբողջ երկիրը ձախողած Ալիևը պատերազմի միջոցով փորձում է քամել երկրի վերջին նավթի պաշարները: Կռվող ու հող գրավող մարդը ձախողվելու ժամանակ չի վազում ու հրադադար աղերսում բոլորից, որպեսզի ուշքի գա: Ու արդեն քանի տարի սա, հույսը հրադադարի վրա դնելով, մոռթվում է, ու խոզի պես խռխռացնելով վազում սրա-նրա դուռը ու աղերսում , որ դադարեցնենք կրակելը: Մեղքի մեր բաժինն էլ կա, որ լսում ենք դրանց ու չենք սատկացնում : Մի օր սրան, մի պատի տակ թողելու են, կամ լույսը չբացված սա, շշերով նավթը ձեռքը, փախնելու է երկրից:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more