▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք առաջադրվեց

Azatutyun.am-ը գրում է.

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով: Այս, մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը փոխանցեց, որ գործը քննող՝ Ազգային անվտանգության ծառայությունը դատարան է դիմել՝ Ենիգոմշյանի խափանման միջոցի հարցը որոշելու համար։ Այս պահին դատական նիստ է ընթանում։ Բաղդասարյանը նաև շեշտեց, որ Ենիգոմշյանը չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանի պնդմամբ, տեսողության խնդիր ունեցող՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամի համար նախաքննական մարմինն այդպես էլ անհրաժեշտ պայմաններ չապահովեց, որպեսզի վերջինս կարողանա բրայլյան լեզվով ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին, բողոք գրել և այլն։

Մինչդեռ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, թե հաշվի առնելով Ենիգոմշյանի վիճակը, բրայլյան լեզվի մասնագետ են տրամադրել նրան, հարցն, ըստ էության, լուծելով։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more