▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանի ընկերոջ ՍՊԸ-ից բյուջեի հաշվին ոսկե թզբեհ են գնել»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հիշեցրեց մի շարք կոռուպցիոն դեպքեր, որոնց մասով Դատախազության կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկություններ չկա։ Ի թիվս բազմաթիվ փաստերի՝ Թագուհի Թովմասյանը հորդորեց դատախազությանը ուսումնասիրել ԱԺ-ի կողմից կատարված մի շարք գնումներ։ «Շատ հետաքրքիր մի դրվագի հանդիպեցի, «47 դիզայն» ՍՊԸ-ն, որի տնօրենը Ալեն Սիմոնյանի ընկերն է ԱԺ-ին պարբերաբար մատակարարում է տարբեր իրեր՝ հուշամեդալներ, արձանիկներ։ 2023 թվականին այս ընկերությունից գնվել է ոսկե համրիչ՝ թզբեհ, պետբյուջեից վճարվել է 2 մլն 200 հազար դրամ, բայց չկա, թե ում համար է գնվել։ Ուրախ կլինեմ բացահայտվի, թե ո՞ւմ համար է գնվել, ում են պետբյուջեի հաշվին թզբեհ նվիրել»,- ասաց Թովմասյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more