▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդիում կատարված սպանությունը վրեժխնդրության շարունակությունն է. նոր մանրամասներ

Hraparak.am-ը գրում է. Ալավերդի քաղաքում այսօր՝ մայիսի 19-ին, հնչած կրակոցներն ու կատարված սպանությունը, շրջանառվող խոսակցությունների համաձայն, վրեժխնդրություն է: Կայքին հասած տեղեկություններով` գիշերը կատարված սպանությունը դեռևս 2012թ-ի հունվարի 12-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան հրապարակում տեղի ունեցած դաժան սպանության հետ անմիջական կապ ունի: Իսկ սպանվածը «Վալեքս Գրուպ» ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանի հորեղբոր տղան է՝ Վարդան Ավագյանը: Կայքի աղբյուրի փոխանցմամբ` Ալավերդիում այս պահին տարօրինակ լռություն է, քաղաքի բնակչությունն անգամ չի փորձում իրար մեջ պարզել, թե իրականում ինչ է կատարվել, ասում են՝ վախեցած են: Միևնույն ժամանակ, ըստ խոսակցությունների, գիշերը կատարված սպանությունը գողական աշխարհի ներկայացուցիչների ինչ-որ չպարզված հարցեր են, ասել է թե արյունը արյամբ լվանալու մտածելակերպ: Ասում են նաև, որ մահացածն ու վիրավորը քրեական աշխարհի հեղինակություններ են, լուրջ համբավ ունեցող: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more