Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության բացահայտման մասին
Ներքին գործերի նախարարը նշեց, որ նորությունների դեպքում հանրությանը կհայտնեն։
Նախարար Սարգսյանը մասնակցում էր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը։
***
Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից առնվազն հիմա. Մեսրոպ Առաքելյանը՝ Մերձավանի դեպքերի մասին
Իշխանությունների և իրավապահ համակարգի շահերից է բխում օր առաջ բացահայտել Մերձավանում տեղի ունեցած սպանությունը, Փարաքարի Մշակույթի տան մոտ, որտեղ ընթանում է Վոլոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը, լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Իրավապահ համակարգի և իշխանությունների պատասխանատվությունը նաև կայանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ»,- ասաց Առաքելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ կատարվածի մեջ։
Դիտեք նաև՝
«Սա արհավիրք է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ ասաց նրա ուսուցչուհին՝ Շողիկ Գևորգյանը՝ հիշելով՝ կիրթ ու բանիմաց աշակերտ է եղել, լավ, նրբանկատ մարդ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ հանցագործության իրականացման համար դեռևս ձերբակալված անձ չկա՝ ուսուցչուհին ընդգծեց․ «Եթե ուզենան բռնել սպանությունը կատարած դիմակավորված անձին, ինչքա՞ն ժամանակ կտևի, մեկ օր։ Որ ուզենան, կբռնեն»։ *** «Հանրային տեսանկյունից ես սա համարում եմ մեծ հարված Հայաստանի ժողովրդավարությանը, մեծ հարված տեղական ինքնակառավարմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։ «Ես սա օրինաչափության շղթայի մի մաս եմ դիտում, այլ կեպ չեմ կարող դիտել, որովհետև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով միշտ ժողովրդի կամքը տեղ չի հասնում։ Սա ժողովրդի կամքը տեղ չհասնելու ամենաողբերգական ձևն է։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում իրավական գնահատականներ տալ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա բնականաբար, եթե այս ամենը ինչ-որ մի շղթայի մասն էր, պետք է այդ ամեն ինչը ժամանակին կանխարգելվեր»։ |