ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց ընդդիմադիրների՝ ՀԷՑ-ի պետականացման դեմ ուղղված ելույթներին։ «Արծվիկ Մինասյանն ասում է դուք իշխանություն չեք, նկատի ունի որ ՀՀ-ն ժողովուրդն է։ Բայց այս մարդն ու իր գործընկերներն անընդհատ բերում են Վազգեն Մանուկյաններին, Վազգեն Գալստանյաններին, ասում են՝ ժողովուրդ ջան, դուք ընտրություն անելու իրավունք չունեք, հիմա իշխանությունը կփոխանցեք Վազգեն Գալստանյանին, Վազգեն Մանուկյանին, էն մյուսին, բայց հենց հարցը ՀԷՑ-ին է վերաբերում, պարզվում է՝ ՀՀ ժողովուրդը սուբյեկտ է։ ՀԷՑ-ի հետ կապված, նորից եմ ասում, էդ մարդն ասում է՝ թքած ունեմ հայկական ՀԷՑ-երի վրա։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ ակնկալիք ունեն, ասում են՝ դե Սամվել Կարապատյանը մի օր դուրս կգա, կեթանք կասենք՝ մենք եկել, ըտեղ կանգնել էինք, մի երկու կոպեկ փող տուր, էս ինչ, էն ինչ հարցին օգնի, մեկին կկանչի մի երգ ավելի կերգի, մի երգ պակաս կերգի։ Չի լինելու ըտենց, ամոթ է, դա բոլորը հասկանում են»,- ասաց Սիմոնյանը։ Ապա դիմելով Արծվիկ Մինասյանին ասաց․ «Ասում եք, ո՞վ է տալու դրա հետ կապված փողը, դուք եք տալու, Սեյրան Օհայնանն է տալու, Ռոբերտ Քոչարյանն է տալու, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք ՀՀ ժողովրդին»,- ասաց Սիմոնյանը։ |
«Ակնկալում են, որ Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կասեն՝ մի երկու կոպեկ փող տուր»․ Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more