▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնհայտ է, որ թու-թու-թուով, պինցետով, տնական օղիով կորոնավիրուսի դեմն առնելն արդյունավետ չէր․ Շարմազանով

ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է համաշխարհային տնտեսական, անվտանգային եւ առողջապահական ճգնաժամին, որը պատել է երկիր մոլորակը, որից, դժբախտաբար  անմասն չի մնացել նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

- Մի բան ակնհայտ է, որ աշխարհը մեկ ամիս առաջ եւ այսօր տրամագծորեն տարբեր է: Աշխարհն ինքնամեկուսանում է, ինքնամեկուսացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Եվ այսօր մենք պետք է խոսենք ոչ թե՝ ինչ է եղել, այլ ինչ պետք է  անել՝ հնարավորինս այս համաշխարհային աղետի դեմն առնելու համար, հնարավորինս քչացնելու եւ մինիմալի հասցնելու այն վտանգները, որոնք սպառնում են մեր հայրենիքին: Բայց որպեսզի ճիշտ ձեւակերպենք մեր քայլերի հաջորդականությունն, անհրաժեշտ է իրավիճակին սթափ եւ ամբողջական գնահատական տալ: Արդյոք Հայաստանում սթափ գնահատեցին իրավիճակը եւ ճիշտ արձագանքեցին… Կրկնում եմ՝  հիմա ժամանակը չէ քննադատելու եւ մեկս մյուսի վրա քար նետելու համար, բայց մի բան ակնհայտ է, որ իշխանությունները, կառավարությունը պատրաստ չէին սթափ գնահատելու իրավիճակը եւ դիմակայելու այդ ճգնաժամին: Միգուցե դժվար էր կանխատեսելը, բայց ակնհայտ է, որ հեքիմական մեթոդները՝  թու-թու-թուով, պինցետով, տնական օղիով կորոնավիրուսի դեմն առնելն  արդյունավետ չէր: Ավելին՝ մեր կառավարության բազմաթիվ միջոցառումներ ուշացած էին: Այսօր գրեթե ավիափոխադրումները չեզոքացվել են եւ հասցվել են զրոյի, բեռնափոխադրումներ գրեթե չեն իրականացվում կամ շատ քիչ քանակությամբ են կատարվում, Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների արտահանումը պակասել է եւ գնալով կարծում եմ՝ ավելի է պակասելու: Այս առումով պետք է գիտակցել, որ ֆինանսական միջոցների հոսքը Հայաստան պակասելու է, էլ չեմ ասում, որ կապիտալ ներդրումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Այս պահին մենք պետք է բոլորս համախմբվենք, որպեսզի դիմակայենք այս  ճգնաժամին: Իսկ դրա համար պետք է ուժերի համախմբում, անհրաժեշտ է ճգնաժամային կառավարում, գիտակցություն եւ իրավիճակի սթափ գնահատում, որը մինչ օրս դժբախտաբար չի արվել:

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more