▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնալիճում 2.5 տարեկան երեխա է մահացել` շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդությունից

Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում արձանագրվել է 2.5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդությունից։

Դեպքից հետո երեխային կատաղության դեմ չեն պատվաստել։

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից 40 օր անց՝ օգոստոսի 15-ին՝ բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով։ Ախտորոշվել է կատաղություն։

Հիվանդանոցում երեխայի մոտ երկու անգամ արձանագրվել է սրտի կանգ։ Երկրորդի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Առողջապահության նախարարությունը հորդորում է շան կամ որևէ կենդանու կծելու դեպքում դիմել տեղամասային բուժհաստատություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more