ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել»։
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ աշխարհահռչակ տնտեսագետ Տ. Աճեմօղլուն համաձայնել է աջակցել ՀՀ-ին՝ տնտեսությունը վերականգնելու հարցում, 300 հազար ԱՄՆ դոլարի դիմաց. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու: Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար»: