▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջակցություն սիրիահայ ընտանիքներին

Մայրաքաղաքում սոցիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության «Դու միայնակ չես» ծրագրում, որն իրականացվում է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ:

Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալը, Երևանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը: Սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է հումանիտար օգնություն` սննդի, հագուստի և տեխնիկայի տեսքով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more