ԱԺ նախագահի երկու տեղակալները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը կզրկվե՞ն պատգամավորական անձեռնմխելություւնից․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է հասարակական,քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի ՀՀ գլխավոր դատախազին` 2025 թվականի մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ինձ հետ հանդիպումից հրաժարվելու, դա քաղաքական հայացքներով պայմանավորված հանգամանքներով ներկայացնելու ենթադրյալ քրեական հանցագործության հատկանիշներով, որ նկարագրությունը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով (խտրականություն)։
Շաբաթվա սկզբին նմանօրինակ ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել նաև Ազգային ժողովի նախագահի մյուս տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ։
Ակնկալում եմ, որ սեղմ ժամկետներում կնախաձեռնի քրեական վարույթ, իսկ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում Գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի Ազգային ժողովին` Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց մեղադրանք առաջադրելու նպատակով։
Իմպիչմենտի գործընթացը նախատեսում է թշնամախմբի հատիկ առ հատիկ և փաթեթային հեռացում»։