ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արդեն կարող է ապառիկով հեռուստացույց գնել: Նրա հաշվի վրայի արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով: Այս մասին հայտնել են Հարկադիր կատարման ծառայությունից:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր, որ ինքը փորձել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց չի կարողացել, քանի որ հաշվի վրա կալանք կա:
Կարդացեք նաև՝ «Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված». Գոհար Աբաջյան
Գնացի ապառիկ հեռուստացույց գնելու, չտվին՝չվճարած տուգանք ունեի.Միրզոյանի խոսքը Փաշինյանին զվարճացրեց