Ուղիղ միացում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստից։
Հիշեցնենք, որ այսօր, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, քննարկվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Նա անցնում է միանգամից մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությանը, ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն եւ հողերի ապօրինի օրինականացմանը:
Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին՝ Առինջում գտնվող առանձնատանը տեղի ունեցան խուզարկություններ, առգրավվել էին մի շարք կարեւոր փաստաթղթեր, նույն օրը նա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվեց մոտ 10 ժամ եւ դուրս գալով՝ տեղի ունեցածը որակեց որպես քաղաքական հետապնդում:
Երեւանում ԲՀԿ-ի աջակիցների կողմից կազմակերպվել էր ցույց, որի ժամանակ եղան 200-ից ավելի բերման ենթարկվածներ:
Դիտեք նաև՝ ԱԱԾ-ն տեսանյութ է ներկայացրել Ծառուկյանին վերաբերող գործով
Դիտեք նաև՝ ԱԱԾ-ի երկրորդ տեսանյութը Գագիկ Ծառուկյանի վերաբերող գործերի մասին
Դիտեք նաև՝ Վաղը կքննարկենք Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությունը. ԱԺ նախագահ