▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ պատգամավորները թեստ կհանձնեն

Ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները պետք է «Նաիրի» բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնեն։

Այս մասին հայտնում է Armlur.am-ը, ու տեղեկություններով՝ պատգամավորներն այսօր են իմացել՝ թեստ հանձնելու մասին։

Ինչպես հայտնում է կայքը, նման որոշումն իր պատճառներն ունի։ Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և հիմա որոշվել է, որ պատգամավորները պետք է թեստեր հանձնեն, քանի որ շփումներ են ունեցել աշխատակցի հետ։

Կայքի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստայանը հայտարարել է, թե աշխատակազմում չկան վարակակաիրներ, իսկ խոսելով պատգամավորների թեստավորման մասին, նշել է

«Սա աշխատակազմի նախաձեռնությունն է անընդհատ վերահսկողության տակ պահել: Մեր պարտավորությունն է օրենսդիր մարմնի անխափան աշխատանքը ապահովել։ Կարծում եմ սա պիտի շարունակական լինի: Ժամանակ առ ժամանակ այս թեստավորումը իրականացնելու ենք...

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more