ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է:
«Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլ է ավելանալու»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ:
Հարցին՝ ներկայացվել է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան , Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ բողոքը դեռ չի ներկայացվել, բայց պաշտպաններն այն կներկայացնեն օգոստոսի 1-ին՝ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:
Կարդացեք նաև՝ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից
Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին
Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»
Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ
Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում
37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը
Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել