ԱՀԾ-ի հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում. Դմիտրի Պեսկովը՝ ռուսական ցորենի մատակարարումների հետ կապված իրավիճակի մասին
Բացարձակ անհեթեթություն է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես էր հերքել այն լուրը, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանն ուզում է հրաժարվել ռուսական հացահատիկից` ի օգուտ ուկրաինականի.«Քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից գնելով նրա հացահատիկի մի մասը»,–ասվում էր ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ։
ԱՀԾ–ից հավելել են` քանի որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ թանկ է ռուսականից, Երևանը Բրյուսելին առաջարկել է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։
Հայաստանի հացահատիկի 90%-ը ներկայում ներմուծվում է Ռուսաստանից։


