▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահասարսուռ դեպք Լոռիում. 56-ամյա կնոջը բռնաբարել ու սպանել է նրա 23-ամյա ազգականը

Hraparak.am-ը գրում է.

Լոռիում հերթական ահասարսուռ սպանությունն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանվածի բնակարանի հրկիզմամբ:

Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ մայիսի 10-ին, Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ մարզի Շնող գյուղում բնակարան է այրվում: Այնուհետ արդեն տեղեկացվում է, որ հրդեհը տեղի ուժերով մարվել է: Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջները գյուղի 2-րդ փողոցի թիվ 42 տան ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել են 1960թ-ին ծնված Ս. Գալինյանի այրվածքներով դին:

Մեր տեղեկություներով՝ կնոջը խեղդամահ անելու միջոցով սպանել են, սակայն մինչ այդ նրան բռնաբարել են: Մեր աղբյուրի փոխանցմամբ` սպանված կինն ապրում էր միայնակ, ուներ որոշակի հոգեկան շեղումներ: Կայքին հայտնի դարձավ նաև, որ կնոջն այցելելուց հետո տղամարդը ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ, սակայն մերժում է ստացել, ինչից հետո բռնաբարել, այնուհետ խեղդամահ է արել կնոջը, հետո հրկիզել բնակարանը՝ փորձելով տպավորություն թողնել, թե կինն այդ կերպ ինքնասպանություն է գործել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more