▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի հայաբնակ թաղամասը. կա վիրավոր

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով հայ է վիրավորվել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, վիրավորը Կարո Արճեյանն է: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Հրթիռակոծությունը սկսվել է կեսօրից հետո, սակայն ներկայում շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ահաբեկիչները երկու հայի են առեւանգել: Միջադեպը տեղի է ունեցել Խանասերիի ճանապարհին: Զինյալները հարկադրաբար կանգնեցրել էին Հալեպից Լիբանան ուղեւորվող ավտոբուսը եւ առեւանգել 2 հայի:

Նշենք, որ մինչ արյունալի այս իրադարձությունները Սիրիայում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կեսից ավելի բնակվում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ այլ քաղաքներում, այդ թվում՝ Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Յակուիեում, Ռաքքայում, Քեսաբում, մայրաքաղաք Դամասկոսում:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more