▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահաբեկչություն Լահորում, մանկական խաղահրապարակի մոտ. զոհվել է 65 մարդ

Առնվազն 65 մարդ է զոհվել, շուրջ 300-ը վիրավորվել են Պակիստանի Լահոր քաղաքի կենտրոնում` Գուլշան-ի-Իքբալ զբոսայգու կայանատեղիում, մանկական խաղահրապարակի հարեւանությամբ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է lenta.ru-ն:

Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որից հետո խուճապ է սկսվել:

Այգում են  գտնվել բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր տոնել են Սուրբ Զատիկը: Զոհերի ու վիրավորների թվում շատ են կանայք եւ երեխաները:

«Թալիբան» շարժման «Ջամաաթ ուլ-Ահրար» կազմակերպությունը  ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Նրանք ասել են, որ իրենց թիրախը քրիստոնյաներն էին իսկ մահապարտ-զինյալները շարունակելու են այդ հարձակումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more