Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Խոստացել էի, որ Արաքսի Սիմիդյանի պահով աննա հակոբյանին անակնկալ է սպասվում: Ահա իմ անակնկալը:
Տիկինը երեկ ինձ թիրախավորած գրառման մեջ նշել է, որ «Դու էլ տեղադրիր «պատկեր», որ Արաքսի Սիմիդյանը այս տարիների ընթացքում մեկ ցենտ աշխատավարձ է ստացել հիմնադրամից, կամ էլ որեւէ ցենտ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ Կարո՞ղ ես։ Չես կարող, որովհետեւ չի’ ստացել, տխմար»:
Ես որևէ տեղ չեմ ասել, որ Արաքսի Սիմիդյանը աշխատավարձ է ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Դա տիկնոջ հորինածն է: Ավելին: Հաստատում եմ, որ որևէ ցենտ չի ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Ես ասել եմ, որ «ոչինչ չանելու դիմաց ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրային հեռուստատեսությունից»:
Ներքևում տիկնոջ ուշադրության համար հրապարակում եմ ԱՄՆ-ի արդարադատության դեպարտմենտի FARA-ի (օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) կայքում տեղադրված «բաց» տեղեկությունը, որի համաձայն Արաքսի Սիմիդյանը զեկուցել է, որ ամսական 3000 դոլար աշխատավարձ է ստանում Հանրայինից: Հետևաբար ոչ թե ես, այլ տիկինն է ստում:
Ցանկացած անձ մեկնաբանություններում տեղադրված լինքով կարող է մտնել և տեսնել տեղեկությունը:
Իսկ հետաքրքիր է թե տիկինն ինչո՞ւ է իր վրա վերցրել Արաքսի Սիմիդյանի պաշտպանի պարտականությունը: Վերջինս կարող է ինքը բացատրել, թե ինչի դիմաց է ստանում այդ աշխատավարձը և իր ո՞ր որակի կամ փորձառության պատճառով է այդ պաշտոնին նշանակվել:
Իսկ հիմա մի ավելի հետաքրքրիր փաստ, որի համար շնորհակալ եմ տիկնոջը: Եթե չլիներ իր երկվա գրառումն այս նոր փաստը չէի արձանագրելու:
«Իմ քայլը» հիմնադրամը մինչև մայիսի սկիզբը գրանցված է եղել նույն հասցեում որտեղ գրանցված է «First Channel America»-ն (Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը): Այդ ի՞նչպես է լինում, որ հանկարծ մայիսի 8-ից 12-ի ընթացքում (մեկ շաբաթ առաջ), իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել նրա հասցեն ու դա գրանցվում է ամերիկյան ինչ-որ իրավաբանական գրասենյակի հասցեով, որի վրա այս պահին տասնյակ տարատեսակ այլ ընկերություններ կան գրանցված:
Երբ նախագահ Քոչարյանն ասում է, որ սրանք կոռուպցիայի էյնշտեյն են, հենց սրա համար է ասում:
Ներքևում տեղադրում եմ բոլոր ապացույցներն ու սպասում եմ պատասխանին»:
Դիտեք նաև՝