▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի թվիթերյան վիճահարույց գրառմանը

Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Գրոսս Զակարիան թվիթերյան գրառում էր արել՝ նշելով, որ տպավորված է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպումից։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս կապակցությամբ հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի և առկա իրականության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more