▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում խոստանում են խոչընդոտել հայ մարզիկների ելույթները

 

Ադրբեջանում զանազան լուրեր են շրջանառվում եւ հայտարարություններ հնչում 2015թ. հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ընթացքում հայկական պատվիրակության մասնակցության դեմ սադրանքներ կազմակերպելու մասին։
Նմանատիպ մի հայտարարություն է մեջբերում haqqin.az-ը։
Արդեն որերորդ անգամ նրանց շարքերում հնչում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Աքիֆ Նաղիի անունը։ Նա հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությանը այն մասին, թե հայ մարզիկների անվտանգությունը (պլանավորվում է 30-50 ներկայացուցիչ) մյուս երկրներից ժամանած հյուրերի հետ միասին կապահովվի ամենաբարձր մակարդակով։ 
«Այս հարցում մեր դիրքորոշումը հայտնի է։ Եթե հայ մարզիկները ժամանեն Բաքու, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» կանի ամեն բան նրանց ելույթներին խանգարելու համար։ Մինչ այս պահը, ինչպես նաեւ այսուհետ ոչ ոք չի կարող խանգարել մեզ ներկա գտնվել դահլիճներում, մարզական կենտրոններում, որտեղ մենք մեր բողոքն ենք արտահայտելու հայ մարզիկների ժամանման կապակցությամբ։ Ես չգիտեմ, թե ինչ անվտանգության երաշխիքների մասին է խոսում Ազադ Ռահիմովը»,- հայտարարել է Նաղին։

Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ Ադրբեջանում զանազան լուրեր են շրջանառվում եւ հայտարարություններ հնչում 2015թ. հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ընթացքում հայկական պատվիրակության մասնակցության դեմ սադրանքներ կազմակերպելու մասին և մեջբերում է.

Արդեն որերորդ անգամ նրանց շարքերում հնչում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Աքիֆ Նաղիի անունը։ Նա հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությանը այն մասին, թե հայ մարզիկների անվտանգությունը (պլանավորվում է 30-50 ներկայացուցիչ) մյուս երկրներից ժամանած հյուրերի հետ միասին կապահովվի ամենաբարձր մակարդակով։ 
«Այս հարցում մեր դիրքորոշումը հայտնի է։ Եթե հայ մարզիկները ժամանեն Բաքու, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» կանի ամեն բան նրանց ելույթներին խանգարելու համար։ Մինչ այս պահը, ինչպես նաեւ այսուհետ ոչ ոք չի կարող խանգարել մեզ ներկա գտնվել դահլիճներում, մարզական կենտրոններում, որտեղ մենք մեր բողոքն ենք արտահայտելու հայ մարզիկների ժամանման կապակցությամբ։ Ես չգիտեմ, թե ինչ անվտանգության երաշխիքների մասին է խոսում Ազադ Ռահիմովը»,- հայտարարել է Նաղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more