Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը ծեծեց նաև երկրի պաշտպանության նախարարության դուռը։
«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է ԶՈւ-ում կատարվելիք խնայողությունների վերաբերյալ տեղեկություններ, ըստ որոնց՝ ավելի քան 3000 սպա և ենթասպա այս տարվա հունվարից կվարձատրվի 30-50% ցածր աշխատավարձով։ Երկրի ԶՈւ գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ազատվելով զբաղեցրած հաստիքներից, կտեղափոխվեն ԶՈւ տարբեր զորամասեր՝ ավելի ցածր պաշտոնների։
Աղբյուրը հայտնում է, որ անցած տարվա դեկտեմբերին ԶՈւ մի շարք միավորումներ լուծարվել են: Սպասվում է, որ մոտ ժամանակներս հաստիքային փոփոխություններ կկատարվեն ամբողջ ԶՈւ-ում։
Վերոնշյալ կենտրոնի հրապարակած տեղեկություններով՝ կրճատվել են նաև 2016թ. նախատեսած զորավարժությունները, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի՝ արտասահմանից զենք և զինտեխնիկա գնելու մե՜ծ ախորժակի հնարավորությունները։ Բայց սա ամենը չէ...
Տնտեսական ճգնաժամը Ադրբեջանի իշխանություններին ստիպել է հետաձգել նաև այս տարի նախատեսված զորամասերի շինարարությունը։
Մի խոսքով, նավթի համաշխարհային գների անկումը և մանաթի անհեռանկար ապագան կստիպեն ադբեջանական հանրապետության ղեկավարությանը կրճատել «տարածաշրջանի ամենահզոր» բայց և խայտառակ պարտություն կրած բանակի ռազմական ծախսերը։
Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը ծեծեց նաև երկրի պաշտպանության նախարարության դուռը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more