▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում թանկացումների դեմ բողոքի ակցիաներում ձերբակալվածների թիվը անցել է 60-ը

Ադրբեջանում շարունակվում է մանաթի արժեզրկման հետեւանքով աննախադեպ թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների եւ ընդդիմադիրների ձերբակալությունները:

«Մուսավաթ» կուսակցության հյուսիսային տարածաշրջանի գծով համակարգող Մարդան Մեհթին հունվարի 16-ին կանչվել է Սիյազանի շրջանային ոստիկանություն եւ ձերբակալվել: Նրան ոստիկանություն են կանչել` կապված այդ շրջկենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների հետ:

«Մուսավաթ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Գյուլաղա Ասլանլըն գործակալությանը հայտնել է, որ ընդդիմադիրը ոստիկանություն էր գնացել իր ազգականի հետ, որին կարճ ժամանակ անց հաղորդել են, որ Մարդանը ձերբակալվել է` չներկայացնելով որեւէ բացատրություն:

Այսպիսով, երկու օր առաջ թանկացումներիմ դեմ բողոքի ակցիաների պատճառով ոստիկանության կողմից ձերբակալված ընդդիմադիրների թիվը կազմել է 10 մարդ: Բողոքի ակցիաներում ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցում է 60-ը, հաղորդում է «Թուրան»-ը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more