▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամն ամենաբարենպաստ նախադրյալներ է ստեղծում մեզ համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի տնտեսական անկումը շարունակվելու է, այն ուղղակիորեն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ունենալու թշնամու կողմից ձեռք բերվող սպառազինության որակի և քանակի վրա։

Արդեն որերորդ անգամն է հետաձգվում է Ադրբեջանին զենքի մատակարարումը, քանի որ տնտեսական սրնթաց անկման պատճառով, այս երկիրն այլևս առաջվա պես գնողունակ չէ, գումարած սրան՝ սոցիալ-տնտեսական յուրաքանչյուր ճգնաժամ լի է ներքաղաքական ցնցումներով, որոնք արդեն իսկ դրսևորվում են այս օրերին։

Սա պետք է գիտակցեն մեր իշխանությունները և կոշտ, ինչ-որ տեղ նաև ագրեսիվ կեցվածք որդեգրեն բանակցային գործընթացում՝ անելով ամեն ինչ, որ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» մեզ համար կործանարար պահանջը, որը դրվել է մեր առջև գերտերությունների կողմից, որևէ կերպ կյանքի չկոչվի և Հայաստանի մաս կազմող Արցախից որևէ թիզ հող չանցնի թշնամուն։

ՌԴ-ն և ԱՄՆ-ն այս չարաբաստիկ թեզին հակադրում են պատերազմը՝ պարզ ասած մեզ ասում են կամ հող կհանձնեք, կամ պատերազմ կլինի։ Բայց Ադրբեջանում այսօր ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը դեռ երկար է շարունակվելու, ամենաբարենպաստ նախադրյալներ է ստեծում մեզ համար այս գերտերությունների այս սպառանալիքները չեզոքացնելու համար։

Կարեն Համբարձումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more